Տասը տարի անց Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

 

«Թուրքիայի Հանրապետությունը եւ Եգիպտոսը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։ Թուրքիան Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքականություն