ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիազորությունը տվեք ինձ,Փաշինյանը թող լռի, 2-3 ամսում լինելու է կտրուկ հայանպաստ փոփոխություն. Օսկանյան

Եթե իշխանություններն այսօր ի վիճակի չեն Արցախի հարցում այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարեն այլոց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

 

«Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի ոչ մի տեղ: Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանը խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,-ասել է Օսկանյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն