Տեսչական մարմնի ղեկավարը նվիրատվություն է ստացել և մեքենա գնել. «Ժողովուրդ»

«Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

«Մասնավորապես, նա այդ տարի անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն է նվիրատվություն ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ պարզ չէ պաշտոնական փաստաթղթերից: Կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի թիմակիցները շարունակ նվերներ են ստանում, ու դա Փաշինյանը կոռուպցիա չի համարում:

 

Տեղեկացանք, որ տարվա ընթացքում Խաչատրյանը նաեւ վաճառել է մեկ հողամաս, իսկ տարվա վերջում ունեցել է հինգ հողամաս։ 2022 թվականին տեսչական մարմնի ղեկավարը նաեւ 2 մլն դրամով 2017 թվականի արտադրության «Մազդա» է գնել, նաեւ 15 մլն դրամով վաճառել իր մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ տարվա ընթացքում նա 61 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, գույքի օտարումից։ Տարվա վերջում նրա կանխիկ դրամը 9 մլն է եղել»։

 

Առավել մանրամասն՝ թերթիայսօրվահամարում։

Քաղաքականություն

Պատահարներ