Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա

Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջանում լարվածության մասով։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։ 

 

«Մենք կրկնում ենք մեր կոչը Իսրայելի իշխանություններին՝ գործել ողջամտությամբ և վերջ դնել նման գործողություններին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Լրատվականը հաղորդում է նաև, որ իսրայելական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել պետական հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ հարյուրավոր երեխաներ և տարեցներ են ապաստան գտել և բուժում ստանում։ 

 

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը երեկվանից՝ հուլիսի 3-ից սկսած, հարձակումներ է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում գտնվող ճամբարների վրա։ Հայտնի է՝ մինչև այս պահը Ջենինում զոհվել է տասը պաղեստինցի։ Կա 100 վիրավոր, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են: 

Քաղաքականություն