Վրաստանում Զելենսկու քայլը վիրավորական են որակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, կապված իր նախկին վրացի գործընկեր Միխաիլ Սաակաշվիլիի հետ, վիրավորական է։ Այս մասին գրում է Lenta.ru-ն ՝ մեջբերելով «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

 

Կոբախիձեն նաև հայտարարել է․

 

«Ինքնին վիրավորական է, որ ուկրաինական իշխանությունների կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել Սաակաշվիլիին Վրաստան ուղարկելու գործում։ Այսօր նույն իշխանությունները պահանջում են նրա վերադարձը Ուկրաինա»,- ասել է նա։

 

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հանձնարարել էր ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին՝ բողոքելու Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ և առաջարկել հեռանալ երկրից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցությունների համար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ