Զելենսկին կոչ է արել Ուկրաինա վերադարձնել Սաակաշվիլիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի իշխանություններին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ բուժման համար տեղափոխել Ուկրաինա: Այս կոչը նա հրապարակել է իր թելեգրամյան ալիքում։

«Հենց հիմա Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին»։
 

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ երկրի իշխանությունները բազմիցս հորդորել են պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել վատ վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ ու համաձայնել նրա վերադարձին Ուկրաինա։
 

Նախագահ Զելենսկին հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, նրան փոխանցել «վճռական բողոք» ու խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցության համար։
 

Նա կոչ է արել միջազգային գործընկերներին կարգավորել իրավիճակն ու հավելել. «Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդկանց․ կյանքը եվրոպական գլխավոր արժեքն է»։

Քաղաքականություն