Բորելը բացահայտել է Եվրամիության դիրքորոշումը Ղուրանի այրման վերաբերյալ

Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ զրույցում բացահայտել է Եվրամիության դիրքորոշումը Ղուրանի այրման գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերել է իրանական Pars Today գործակալությունը Telegram-ում։

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դատապարտել է սուրբ գրքի և կրոնի ցանկացած անարգում և հայտարարել է, որ Ղուրանի անարգանքը ԵՄ դիրքորոշումը չէ։ 

 

Իրանի ԱԳ ղեկավարն իր հերթին նշել է, որ Թեհրանի և Եվրոպայի երկրների վերջին բանակցությունները եղել են անկեղծ և կառուցողական։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեդիայում Կուրբան Բայրամի օրը այրել են Ղուրանը:

Քաղաքականություն

Պատահարներ