ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մալաթիայում «ՍԱՍ»-ի Արտակը քանդել է տվել սուպերմարկետի դիմացի գազոնը, կտրել ծառերը. «ՀԺ»

Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 40/14 հասցեի մոտ՝ «Սաս գրուպ» սուպերմարկետի տարածքում, կանաչապատ գազոնային հատվածը տնտեսվարողը քանդել է, կտրել ծառերը, տարածքն էլ՝ ասֆալտապատել։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»:

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պարզաբանել է՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին։

 

«Գիշերը տնտեսվարողը այդ հատվածը քանդել է՝ կայանատեղին ավելի մեծացնելու համար, բայց առավոտյան մենք ֆիքսել ենք դա։ Դիմեցինք Ոստիկանություն, տեղյակ պահեցինք թաղապետին։ Մեր ուժերով քանդվեց ասֆալտապատ հատվածը, գազոնային կանաչապատ տարածքն էլ վերականգնեց տնտեսվարողը»,- մանրամասնել է նա։

 

«Գազոնային հատվածում եղել է 4 հատ տուա տեսակի ծառ, որոնք նույնպես տնտեսվարողը կտրել է, հեռացրել արմատից։ ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ծառերի հետ կապված հարցը քննարկել են, այժմ պետք է որոշեն, թե ինչ ծառատեսակներ տնկվեն։ Դրանք ևս վերականգնելու է տնտեսվարողը։

Նշենք, որ «Սաս» գրուպի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «ՍԱՍ»-ի Արտակ անվամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ