ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է․ ԼՂ մատակարարումներ չեն իրականացվում, ընդ որում՝ այդ հնարավորությունից զրկված են նաև ռուս խաղաղապահները.

 

 «Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես»,- ասել է նա։

 

Այս համատեքստում նա շեշտել է, որ ադրբեջանական հռետորաբանությունն ու քարոզչությունը՝ հատկապես ԼՂ ուղղությամբ, շարունակաբար սրվում են.  

 

«Ադրբեջանի կողմից չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել՝ ԼՂ-ից դուրս բերել հայաստանյան բանակի ստորաբաժանումներն՝ այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ-ում զորք չունի։

Արձանագրում եմ ևս մեկ անգամ. ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա»,- նշել է նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն