Արարատ Միրզոյանը քննարկումներ է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին Միրզոյանը հայտնել է թվիթերյան իր էջում։

 

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է Միրզոյանը։

 

Նշենք, որ ավելի վաղ նույն համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ նախարարը հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, որի հետ քննարկել են ընթացիկ մարտահրավերների և համագործակցության մասին հարցեր։

 

Տեղեկացնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովի շրջանակում «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ