Բայդենը խոսել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը կարող է ՆԱՏՕ-ի մաս դառնալ միայն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից հետո, իսկ մինչ այդ Կիևի ռեժիմը կշարունակի օգնություն ստանալ դաշնակիցներից:

Ամերիկացի առաջնորդը վստահ չէ, որ ռազմաքաղաքական դաշինքի ներսում կա կոնսենսուս այն հարցի շուրջ, թե արժե արդյոք Ուկրաինային դաշինք ընդունել զինված հակամարտության թեժ պահին:

 

«Ես երկար խոսել եմ Զելենսկու հետ այդ մասին։ Եվ իմ նշած բաներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել, քանի դեռ գործընթացը շարունակվում է, և դա որոշ ժամանակ կպահանջի: Մենք ապահովում ենք անվտանգությունը, ինչպես Իսրայելի համար», - պարզաբանել Է Բայդենը։ 

 

Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև կնքվել է անվտանգության ոլորտում 10-ամյա համաձայնագիր, որով ԱՄՆ-ը պարտավորվում է 2019-2028 թվականներին 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին: Ընդ որում, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի ռազմական գործողությունների դեպքում դաշինքի երկրները պարտավոր չեն նրան օգնության հասնել եւ ներքաշվել պատերազմի մեջ:


Բայդենը շփոթվել է հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ – ին.

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ռացիոնալ ճանապարհ գծենք Ռուսաստանի համար... կներեք, Ուկրաինայի համար, որպեսզի նա կարողանա հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն»:

 

Քաղաքականություն

Պատահարներ