«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»․ Մբապե

«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»։ Այս մասին ասել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն France Football ու L'Equipe-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ֆուտբոլիստը անդրադարձել է իր խաղին ֆրանսիական ակումբին, Ոսկե գնդակ ստանալու հավանականությանը։

 

Մբապեն Կամերունում հանգստի ընթացքում քննարկել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու դեռևս չկատարված ցանկությունը։

 

«Դուք պետք է խոսեք այն մարդկանց հետ, ովքեր կերտում են թիմը, ովքեր կազմակերպում են թիմը, ովքեր կառուցում են այս ակումբը: Ես պարզապես փորձում եմ անել իմ աշխատանքը լավագույնս, ինչպես կարողանում եմ»,- նշել է Ֆրանսիայի հավաքականի ավագը:

 

Մբապեի կարծիքով՝ Լիգա 1-ը չի գրավում երկրպագուների հետաքրքրությունն ամբողջ աշխարհում, ինչպես՝ Պրեմիեր լիգան կամ Լա Լիգան։

Ֆուտբոլիստը, սակայն, հույս ունի նվաճել Ոսկե գնդակը։

 

«Ֆրանսիայում մարդիկ տեսել են, թե ինչպես եմ մեծանում, ինձ անընդհատ տեսնում են ՊՍԺ-ում ամեն շաբաթ-կիրակի կամ ազգային հավաքականի հետ»,- ասել է Կիլիան Մբապեն:

 

«Եվ ես տարիներ շարունակ շատ գոլեր եմ խփում: Այսպիսով, մարդկանց համար դա սովորական է դառնում: Ես երբեք չեմ դժգոհել, որ իմ ելույթները ստորադասվում են»,- նշել է նա:

Քաղաքականություն