Ֆինլանդիայի նախագահն անսպասելի է համարել Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը փակելու ՌԴ-ի որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը փակելու Մոսկվայի որոշումն անակնկալ էր Հելսինկիի համար: Նիինիստեն նշել է, որ  գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը «իրավիճակը նոր հարթություն է բերել»:

 

Նիինիստեն հավելել է, որ Ֆինլանդիայի 9 դիվանագետների արտաքսման որոշումը, ընդհակառակը, չի զարմացրել Հելսինկիին, քանի որ ավելի վաղ Ֆինլանդիան հայտնել էր Ռուսաստանի դեսպանատան 9 աշխատակիցների արտաքսման մասին:

 

Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ Ֆինլանդիան պատասխան միջոցներ է մշակում գլխավոր հյուպատոսության փակման համար, սակայն չի մանրամասնել, թե ինչ միջոցների մասին է խոսքը:


 

Քաղաքականություն