Մանչեսթեր Յունայթեդի լեգենդ Էդվին վան դեր Սարը վերակենդանացման բաժանմունքում է

«Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի նախկին աստղ Էդվին վան դեր Սարը Խորվաթիայում շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ ուղեղի արյունազեղումից հետո: Այս մասին գրել է Mirror-ը։

 

Նշվում է, որ 53-ամյա նախկին դարպասապահն արձակուրդում է եղել։ Նա ուշաթափվել է և ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց։ Վերակենդանացման բաժանմունքում է:

 

«Այաքսը» աջակցության ուղերձ է հղել՝ իմանալով այդ լուրը․ «Բոլորը Էդվինին մաղթում են շուտափույթ ապաքինում: Մենք մտածում ենք քո մասին»: 

 

«Յունայթեդը» նույնպես ուղերձ է հղել. «Ուղարկում ենք մեր ողջ սերն ու ուժը քեզ, Էդվին»։

Քաղաքականություն

Պատահարներ