Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա. Պեսկովը՝ Էրդողանի հայտարարության մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Դեռ ոչ։ Կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշակիություն է հայտնվել Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակի և վայրի հետ կապված, և արդյոք դա հնարավոր է օգոստոսին։

 

Հիշեցնենք` ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը հայտարարել էր, որ Պուտինը Թուրքիա կժամանի օգոստոսին։

Քաղաքականություն

Պատահարներ