ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին Թուրքիայից Ուկրաինա է վերադառնում «Ազով»-ի հրամանատարների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադառնում «Ազով» ազգային գումարտակի հինգ հրամանատարների հետ, որոնք գտնվում են Թուրքիայում:

 

Պետության ղեկավարի Telegram ալիքում հրապարակվել են կադրեր, թե  Զելենսկին և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը օդանավակայանում ինչպես են դիմավորում ուկրաինացի զինվորականներին և նրանց հետ նստում ինքնաթիռ։

 

«Մենք Թուրքիայից տուն ենք վերադառնում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 -ի սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ ավելի քան 200 մարդ Թուրքիա է  բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ