«Թուրքիան հնարավորություն չի տվել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներինին». Էրդողան

Թուրքիան միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել և հնարավորություն չի տվել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին: Այս մասին Բայբուրդում ելույթի ժամանակ ասել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


«Առաջին օրվանից մենք հավատարիմ ենք եղել հավասարակշռված քաղաքականության, մինչդեռ ռազմական լոբբին, օգտագործելով ընդդիմությանը, փորձել է մեզ կրակի մեջ գցել, մենք թույլ չենք տվել, որ դա տեղի ունենա, Ուկրաինայի հետ հարաբերություններն ամրապնդելով՝ մենք փչացնելու հնարավորություն չենք տվել հարաբերությունները Ռուսաստանի հետ... Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում պարոն Պուտինի հետ»,- ասել է պետության ղեկավարը։


Նշենք նաև՝ նա կրկնել է, որ ակնկալում է, որ օգոստոսին ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա։ Նախօրեին Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Դրանից հետո նա նշել է, որ ակնկալում է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:

Քաղաքականություն