Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը՝ ենթադրելով, որ դա կարող է նշանակել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ «գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն»։

 

«Այժմ նա, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով նշան է անում Կիևում նեոնացիստներին, որի իրագործումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ», - գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում։

 

«Միգուցե անառողջ երևակայություններով տարված մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ…»,- նշել է Մեդվեդևը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումները ժամանակավոր միջոց են այն ժամանակահատվածի համար, քանի դեռ արևմտյան երկրները չեն ավելացրել սովորական արկերի արտադրությունը:

Քաղաքականություն

Պատահարներ