Ուկրաինայից ասել են՝ ինչպես են օգտագործելու կասետային զինամթերքը

Ուկրաինան կասետային զինամթերքով չի հարձակվի ռուսական քաղաքների և գյուղերի վրա։ Ուկրաինայի զինված ուժերը դրանք կօգտագործեն միայն ուկրաինական տարածքների դեօկուպացիայի համար։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

 

Նա պատմել է ԱՄՆ-ից ստացված կասետային զինամթերքի օգտագործման հինգ սկզբունքների մասին, որոնց Ուկրաինան հավատարիմ կմնա գրավյալ տարածքների ազատագրման հարցում:

 

«Կասետային զինամթերքի մասին մենք ունենք 5 հիմնական սկզբունք, որոնց հավատարիմ ենք մնալու և որոնց մասին հստակ տեղեկացրել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին։ Այդ զինամթերքը չի օգտագործվի Ռուսաստանի պաշտոնապես ճանաչված տարածքում», - ընդգծել է Ռեզնիկովը։

Քաղաքականություն

Պատահարներ