Գերմանիան ցանկանում է հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիան պնդելու է  ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը հետաձգել՝ դաշնակիցներին կոչ անելով կենտրոնանալ նրա անվտանգության երաշխիքների վրա։ Այս մասին գրում է The Telegraph-ը ՝ հղում անելով իր աղբյուրին։

 

Միևնույն ժամանակ, նախօրեին Գերմանիայի կառավարության բյուջետային կոմիտեն հավանություն է տվել նոր զինամթերքի ձեռքբերմանն ինչպես սեփական բանակի կարիքների, այնպես էլ Ուկրաինայի զինված ուժերի հետագա ռազմական օգնության համար: 

 

Նախատեսվում է ապահովել Բունդեսվերի սեփական կարիքները, ինչպես նաև լրացուցիչ աջակցել Ուկրաինային և թարմացնել զինամթերքի պաշարները, որոնք արդեն փոխանցվել են նրան, հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունում:

Քաղաքականություն