Լեհաստանի նախագահի չհայտարարված այցը՝ Ուկրաինա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 9-ին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այցելել է Ուկրաիանայի Լուցկի Պետրոս և Պողոս տաճարներ։

 

Նշենք, որ նախօրեին հայտարարվել էր, որ տաճարում տեղի կունենան Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի և Վոլինի ողբերգության 80-րդ տարելիցի միջոցառումները։ 

 

Դուդան և Զելենսկին մասնակցել են հոգեհանգստի արարողությանը։

 

«Հիշողությունը միավորում է մեզ։ Միասին մենք ավելի ուժեղ ենք» — գրել է Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում և լուսանկարներ հրապարակել հանդիպումից։

 

Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուցկում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ քննարկել է հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

 

«Լուցկի իրադարձությունների ժամանակ Անջեյ Դուդան կարողացավ կարճ, բայց շատ բովանդակալից խոսել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին: Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Ուկրաինայի համար լավագույն արդյունքի հասնելու համար»,- գրել է նա Twitter-ի իր էջում

 

Քաղաքականություն

Պատահարներ