ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ղարիբաշվիլի հետ Բաթումում ֆուտբոլային խաղի է հետևել. Անգլիան՝ Եվրոպայի չեմպիոն

 

 

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հետևել են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ 

 

 

 

 


 

 

«Վարչապետները այցելել են Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտ, որտեղ հետևել են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին»,-նշված է հաղորդագրությունում: 

 


 

 

 

 

 

 


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է հուլիսի 7-ից։ Նրա և վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը կայացել Վրաստանի Բաթում քաղաքում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները։ 


Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները ավելի վաղ հանդիպել էին Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին: 


Նշենք, որ Եվրոպայի Մ21 առաջնության եզրափակիչում մրցում էին Անգլիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց անգլիացիների նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց Ջոնսը 45+4 րոպեին՝ իր թիմին դարձնելով Եվրոպայի չեմպիոն: 

Հարկ է նշել, որ հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց անգլիացիների դարպասին, սակայն Ռուիսի հարվածից հետո դարպասապահը հիանալի գործեց: Անգլիայի Մ21 հավաքականի համար սա 3-րդ հաղթանակն էր այս մրցաշարում: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ