ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը լողափում վայելում է արևը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելուց հետո և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, կարողացել է վայելել ամառային արևը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի իր տան մոտ գտնվող լողափում:

 

Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-ից 12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Եվրոպայից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից գործընկեր երկրների առաջնորդների հետ: 

 

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում Բայդենը կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հարցը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի զսպման և պաշտպանության միջոցների արդիականացման խնդիրը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ