ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսեսյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ 0:9-ից հետո՝ 17:11

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Եղիշե Մոսեսյանը Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 62 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում տպավորիչ կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիհադ Աբասովի նկատմամբ։

 

Ընթացքում 0:9 հաշվով պարտվելուց հետո հայ ըմբիշը կարողացել է մրցակցին պարտության մատնել 17:11 հաշվով։

 

Եղիշե Մոսեսյանը հասել էր եզրափակիչ և 3:1 հաշվով հաղթել վրացի Կովա Գոգվաձեին:

 

Նշենք, որ Հայաստանի թիմն առաջնությունն ավարտել էր 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով։ Արծաթե մեդալակիրներ էին դարձել Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ):

Քաղաքականություն

Պատահարներ