Վաշինգտոնը ձգտում է երկարաձգել պատերազմն Ուկրաինայում․ Իրանի ԱԳՆ

Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին ԱՄՆ-ի որոշումը վկայում է պատերազմն էլ ավելի բարդացնելու և երկարաձգելու Վաշինգտոնի կամքի մասին: Այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը` վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքերը։

 

Նասեր Քանանին այս գործարքն անվանել է Միացյալ Նահանգների ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև զենքի արտահանման ևս մեկ օրինակ, որը նպաստում է նոր սպանությունների և ավերածությունների իրականացմանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ ԱՄՆ–ն որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել կասետային զինամթերք, որի օգտագործմանը դեմ Է ՄԱԿ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ