Զախարովան պատասխանել Է Ղրիմի կամրջին հարվածելու մասին Կիևի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի հայտարարությունները Ղրիմի կամրջի վրա հարվածի մասին: Նա Կիևի ռեժիմն ահաբեկչական է անվանել և ՆԱՏՕ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ին: «Այժմ նրանք ձեռնամուխ են եղել" սեփական փրկությանը՝ Զապորոժիեի ԱԷԿ - ին վնաս հասցնելուվ», - գրել Է Զախարովան Telegram-ի իր ալիքում:

 

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ թեմային Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

 

«Ուղղակի պարտության գոտում կհայտնվի դաշինքի անդամների ճնշող մեծամասնությունը», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ իրենք են հարված հասցրել Ղրիմի կամրջին:

 

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա Պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Կամրջի երկու երթևեկելի հատվածները մասամբ փլուզվել էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն ահաբեկչություն էր անվանել:

Քաղաքականություն

Պատահարներ