Այս որոշումը կրճատում է մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ․ Կուլեբա

ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին Անդամակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԾ)։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ 

 

«Ես ողջունում եմ այս երկար սպասված որոշումը, որը կրճատում է մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ»,- գրել է նա: 

 

Նշենք՝ ԱԳԾ-ն ծրագիր է Դաշինքի կազմ նոր անդամներ ընդունելու համար: Ծրագիրը նախատեսում է թեկնածու երկրներին արձագանքներ ստանալ

ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման և Դաշինքի չափանիշներին համապատասխանելու հետ կապված իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր հիմնական ոլորտներում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ