Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կասետային ռումբեր տրամադրելու հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ռիշի Սունակի հետ, որից հետո՝ միապետ Չարլզ 3-րդի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

 

Նշվում է, որ Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ջո Բայդենը և Ռիշի Սունակը քննարկել են Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից կասետային ռումբեր տրամադրելու հարցը։ Կողմերը կհանդիպեն նաև վաղը՝ հուլիսի 11-ին Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

 

Հադիպումից հետո Բայդենը մեկնել է Վինձորի ամրոց, որտեղ հանդիպում է անցկացնում Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Այստեղ գլխավոր թեման կլինի կլիմայի փոփոխությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ