Էրդողանն ասել է, թե ինչը կարող է հեշտացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը կհեշտացնի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նման հայտարարություն է նա արել Ստամբուլի օդանավակայանում՝ Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

 

«Պատերազմի արդարացի ավարտն ամենակարճ ժամկետում կհեշտացնի Ուկրաինայի` ՆԱՏՕ - ին անդամակցելու գործընթացը», - ասել Է Էրդողանը:

 

Ինչպես այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ բացասական հետևանքներ կունենա Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար:

 

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Մասնակցելու են դաշինքին անդամակցող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ հունիսի 19-ին հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպիսի որոշումները Կիևը կմոտեցնեն դաշինքին անդամակցելուն:

 

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը ավելի վաղ նաև հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։

Քաղաքականություն

Պատահարներ