Գերմանական Rheinmetall կոնցեռնն Ուկրաինայում զրահատեխնիկայի գործարան կբացի

Գերմանական Rheinmetall կոնցեռնը 12 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւմտյան հատվածում զրահատեխնիկայի արտադրության գործարան կբացի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Արմին Փափերգերը։

 

Rheinmetall-ը գործարանը կշահագործի ուկրաինական պետական ​​պաշտպանական կոնցեռնի՝ Ukroboronprom-ի հետ համագործակցությամբ: Մայիսին ընկերությունները հայտարարել էին Ուկրաինայի «պաշտպանական տեխնոլոգիական կարողությունների» ամրապնդման համաձայնագրի մասին։
 

Գերմանական զենք արտադրող խոշորագույն ընկերությունը կսովորեցնի ուկրաինացիներին տանկեր և այլ զրահատեխնիկա կիրառելու համար: 

 

Գործարանում, լիցենզիայով, ի թիվս այլ բաների, կառուցվելու և վերանորոգվելու են Fuchs զրահափոխադրիչներ։
 

«ուկրաինացիները պետք է օգնեն իրենց, եթե նրանք անընդհատ սպասում են եվրոպացիների կամ ամերիկացիների օգնությանը առաջիկա 10 կամ 20 տարիների ընթացքում… Դա անհնար է», - ասել է Փափերգերը:
 

Այս տարվա սկզբին ընկերության ներկայացուցիչը Rheinische Post թերթին ասել էր, որ ընկերությունը մտադիր է Ուկրաինայում բացել 200 միլիոն եվրո արժողությամբ մարտական ​​տանկի գործարան, որը կարող է տարեկան մոտ 400 տանկ արտադրել։ Rheinmetall-ը նաև բանակցել է Գերմանիայում ամերիկյան MLRS HIMARS-ի արտադրության հնարավորության շուրջ։ Միաժամանակ ընկերությունն արտադրում է նաև Leopard տանկեր։

Քաղաքականություն