ՆԱՏՕ-ն կողմ է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը. Սթոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ  ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը, բայց այդ մտադրությունը չպետք է խանգարի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

 

Նա ընդգծել է, որ աջակցում է Անկարայի ձգտմանը, բայց անհրաժեշտ է հիշել Թուրքիայի եւ ՆԱՏՕ պայմանագրի մասին Մադրիդում 2022թ., պայմանների կոնկրետ ցուցակի մասին, որը պետք է կատարի Շվեդիան դաշինքին անդամակցելու համար։

 

Սթոլտենբերգը նշել է, որ Շվեդիան կատարել է այդ պայմանները։

 

«Մենք ինտենսիվորեն կաշխատենք, որպեսզի Շվեդիան դարձնենք ՆԱՏՕ անդամ որքան հնարավոր է շուտ, դա շատ կարեւոր է բալթյան պետությունների անվտանգության ապահովման համար»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը։

 

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան շարունակում է կողմնակից լինել Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությանը։

 

Նրա խոսքով՝ չնայած դրան՝ Անկարան մինչեւ այժմ չի կարողանում վերջնականապես աջակցել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

 

Նա նաեւ ավելացրել է, որ իրավիճակը թագավորության շուրջ կքննարկվի ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում, որը պետք է կայանա հուլիսին Լիտվայում։

Քաղաքականություն