Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը

Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռուսական բանակի կորուստները հաշվարկող հետազոտության արդյունքները։ 

 

Լրագրողները փորձագետ Դմիտրի Կոբակի հետ միասին ուսումնասիրել են ժառանգության գրանցամատյանը և «Ռոսստատ»-ի տվյալները, որոնք 2022 թվականից երիտասարդ տղամարդկանց մահացության կտրուկ աճ են ցույց տվել: 

 

«2022-ին պատերազմում զոհվել է մինչև 50 տարեկան մոտ 25 հազար մարդ, մինչև 2023-ի մայիսի 27-ը՝ մոտ 47 հազար մարդ։ Եթե հնարավորինս ճշգրիտ լինենք, ապա զոհերի թիվը կազմում է 40 հազարից մինչև 55 հազար՝ 95 տոկոս հավանականությամբ», - նշում են լրագրողները։ 

 

15 ամսվա մարտերի ընթացքում (2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի մայիսի վերջ) պատերազմում երեք անգամ ավելի շատ ռուս զինվոր է մահացել, քան խորհրդային զորքերը՝ Աֆղանստանում 10 տարվա պատերազմի ընթացքում։ 

 

Նշենք, որ Ռուսաստանի իշխանությունները հազվադեպ են հրապարակում կորուստները, անցած տարվա սեպտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսում էր 5,9 հազար զոհերի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ