Շոլցը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով համաձայնել է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եթե ԵՄ-ն իր երկրի համար դուռը բացի։

 

Այս մասին Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլերը, գրում է European Pravda-ն՝ հղում անելով Tagesspiegel-ին։

 

Շոլցը Էրդողանին հորդորել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի հարցը չկապի Թուրքիայի եվրաինտեգրման հետ։

Նա ընդգծեց, որ այս հարցերը կապված չեն:

 

Շոլցը նաև կրկնել է, որ Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջները։

 

«Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի Շվեդիան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ