Սպիտակ տան նախկին խորհրդականն անդրադարձել է Ուկրաինային կասետային արկերի մատակարարմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ է անում՝ կասետային զինամթերք ուղարկելով Ուկրաինա, կարծում է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հայտնում է The Hill-ը։ Ըստ նրա՝ Վաշինգտոնն այս քայլին պետք է գնար շատ ավելի վաղ։ 

 

«Կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է: Մենք դա պետք է անեինք նախքան ուկրաինացիների խնդելը: Ամերիկյան զինուժը կասետային ռումբեր է օգտագործել մեր զորքերին պաշտպանելու և թշնամուն մեծ հաջողությամբ դիմակայելու համար: Ուկրաինացիները դա գիտեն»,- ասել է Բոլթոնը WABC ռադիոյի Cats & Cosby շոուի եթերում։ 

 

Նա նաև հավելել է, որ ներկայումս նման որոշման հետևանքները նշանակություն չունեն, քանի որ հարցն այն է, թե ով կհաղթի հակամարտությունում։ 

 

Բոլթոնն ընդգծել է, որ այդ զինամթերքը կօգնի Ուկրաինային։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումները ժամանակավոր միջոց են այն ժամանակահատվածի համար, քանի դեռ արևմտյան երկրները չեն ավելացրել սովորական արկերի արտադրությունը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ