Աղազարյանը Թագուհի Թովմասյանի հարցով վիճե՞լ է իր կնոջ հետ․ պատգամավորի արձագանքը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագիծ է ներկայացրել, ընտանեկան սկանդալի մեջ է հայտնվել: Այս մասին գրել է Shamshyan.com-ը: 

 

«Նա պաշտոնապես իր նախագծում գրել է (իսկ իրականում նրա փոխարեն ՔՊ խմբակցության փորձագետներն ու քարտուղարն Արթուր Հովհաննիսյանն են գրել), թե Թագուհի Թովմասյանը ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելով խաթարել է ՄԻՊ հանձնաժողովի աշխատանքը: 


Բանն այն է, որ Աղազարյանի կինը աշխատում է ԱԺ-ում փոստատար եւ ամենաշատը, որ լրագրողները հասցնում են տեսնել Աղազարյանի կնոջը, ԱԺ ՄԻՊ հանձնաժողով մուտք ու ելքն է: Այսինքն՝ ԱԺ ամենաակտիվ հանձնաժողովը իրականում Մարդու իրավունքների հանձնաժողովն է, որը աշխատում է 8:30-19:00 եւ Աղազարյանի կինն ամուսնուն նախատել է, թե ինչու ես սուտ բաներ գրել, լավ էլ աշխատում են Մարդու իրավունքների հանձնաժողովում, խայտառակ ես անում քեզ ու մեզ: Ես եմ տանում նամակները, ստորագրել տալիս»,- գրել է լրատվամիջոցը:

Auroranews-ը լուրի իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը:  

 

«Ես չեմ կարող ասել, շատ տարօրինակ է: Խոհանոցային խոսակցությունը ո՞նց կարող է պատահի հանրության հարց դառնա,  այդ մասին ընդհանրապես չենք խոսում»,- ասաց Աղազարյանը: 

 

Այն հարցին, թե իր կինն արդյո՞ք  աշխատում է ԱԺ-ում, պատգամավորը պատասխանեց.  

 

«Այլևս ոչ, թափուր տեղ կար, աշխատել է, հիմա արձակուրդում է, արդեն սեպտեմբերից չի աշխատելու»: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ