ԱԳՆ խոսնակը` Կարմիր Խաչի մեքենաների տեղաշարժն արգելու՝ Ադրբեջանի որոշման մասին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն արգելու՝ Ադրբեջանի որոշմանը։

 

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: 

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետը՝ պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։

Քաղաքականություն

Պատահարներ