Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. Ավանեսյան

Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ փոքր խմբաքանակների հնարավորությունը, որ լինում է ժամանակ առ ժամանակ, ամենևին հարցի լուծում չէ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Այսօր էլ, պլանային թե՛ վիրահատությունները, թե՛ միջամտությունները, հնարավորինս հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բժշկական օգնության տրամադրումը հնարավոր լինի:

Պացիենտների թվաքանակի մասին, ովքեր, որ կարիքը ունեն տեղափոխման, մենք ամենօրյա կապի մեջ ենք թե՛ մասնագետների թե՛ հիվանդանոցների հետ և հենց որ, պատուհան է ստեղծվում, ապա միասնական ձևով այդ տեղափոխումները իրականացվում են»,- նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ