Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կտա. ՌԴ-ն դա «սխալ» որոշում է որակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը որոշել է հեռահար հրթիռներ մատակարարել Կիևին։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանն աջակցելու նպատակով։ Նա հրթիռների քանակի մասին տեղեկություն չի հայտնել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։

AFP-ն պարզաբանում է, որ խոսքը Scalp հրթիռների մասին է։

«Ես որոշել եմ մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումը, որպեսզի ուկրաինացիներին հնարավորություն տամ հեռահար հարվածներ հասցնել՝ պահպանելով մեր դոկտրինան, որը թույլ է տալիս Ուկրաինային պաշտպանել իր տարածքը», - ասել է Մակրոնը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուն պես:

Կրեմլը սխալ է համարել Ուկրաինայի զինված ուժերին հրթիռներ մատակարարելու այս Ֆրանսիայի որոշումը։

 

«Դեռ պետք է հստակեցվի, թե ինչ կործանման շառավիղի մասին է խոսքը։ Այս որոշումը սխալ է և հղի է հետևանքներով ուկրաինական կողմի համար։ Հրթիռները չեն ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, այլ միայն կբարդացնեն Կիևի ռեժիմի ճակատագիրը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 

Քաղաքականություն

Պատահարներ