Ի՞նչ ունեցվածք ունի Նարեկ Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

«Այդ տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ և 7 մլն 168 հազար դրամ։

 

Մեկ տարվա ընթացքում նախարարը կարողացել է վաստակել 28 մլն դրամ, որից 20 մլն դրամը նրա նախարարի աշխատավարձն է եղել, 3 մլն դրամ վարձատրություն է ստացել Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև «Արդշին» և «Ակբա» բանկերից փոխառություններ ունի ստացած՝ 2 մլն 972 հազար և 1 մլն 400 հազար դրամի չափով։

 

Նրա վարկերի մնացորդը տարվա վերջում 8 մլն դրամի չափով է եղել։ Ծախսերի մասին որևէ տեղեկություն նախարարը չի ներկայացրել»:

Քաղաքականություն

Պատահարներ