«Մի թատրոն, մի բեմականացում»․ ադրբեջանագետը՝ Կարմիր խաչի մեքենաների հետ կապված միջադեպի մասին

«Միջազգային միջնորդները չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ 

 

«Մի թատրոն, մի բեմականացում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ, թե իբր Կարմիր Խաչի մեքենաներով սիգարետ, հեռախոս ու բենզին են մտցրել Արցախ։

 

Բայց ամենը մի կողմ, ինձ մի հարց է հուզում` այն բոլոր միջազգային միջնորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հետո իբր ապահովել կոնսոլիդացիա Արցախի շուրջ, չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից։ 

 

Եթե ազդեցության լծակ չունեք Ադրբեջանի վրա, ուրեմն դուք չեք կարող ստանձնել միջնորդի դեր, որովհետև դա հսկայական պատասխանատվություն է։ Դուք պատասխանատու եք Արցախում ստեղծված ծանր ու օրերցօր վատացող իրավիճակի համար», - գրել է ադրբեջանագետը։

 

Հիշեցնենք՝ աելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Լաչինի միջանցքը, պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։

Քաղաքականություն

Պատահարներ