ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ռուսաստանի միջուկային սպառնալիքի ռիսկերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային սպառնալիք չկա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուշադիր հետևում են Ռուսաստանի գործողություններին։ Առայժմ մենք միջուկային զենքի տեղակայման հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում»,- ասել է Ստոլտենբերգը։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի կողմից չկան գործողություններ, որոնք պահանջում են դաշինքի միջամտությունը։

 

Ստոլտենբերգը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ չնայած ՆԱՏՕ-ի դիրքորոշումը փոխելու պատճառների բացակայությանը, դաշինքի անդամ երկրները շարունակում են զգոն մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ