ՆԱՏՕ-ն դեռևս չի տեսնում Բելառուսում «Վագներ» խմբավորման տեղակայման նշաններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսի գագաթնաժողովում ասել է, որ այս պահին Դաշինքը չի տեսնում Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը։ Նրա խոսքով, որը հայտնում է ՏԱՍՍ-ը: 

 

«ՆԱՏՕ-ն վերահսկում է տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ դա կարևոր է մերձբալթյան երկրներում անվտանգության ապահովման համար։

 

ՆԱՏՕ-ն դեռևս չի տեսնում Բելառուսում Վագներ խմբավորման տեղակայման նշաններ։ Դաշինքը ուշադիր հետևում է իրավիճակին՝ գիտակցելով, թե որքան կարևոր է դա Բալթյան երկրների անվտանգության ապահովման համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Քաղաքականություն

Պատահարներ