ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանի համար դժվար կլինի պահել Արևմուտք- ՌԴ հավասարակշռությունը

Լիտվայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի հանդիպումները արդեն վկայում են, որ այսուհետև Թուրքիայի համար ավելի դժվար կլինի պահել հավասարակշռությունը՝ Արևմուտքի եւ ՌԴ–ի միջև։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։ 

 

Նշվում է, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են, իսկ Թուրքիան որպես դաշնակից առանց պայմանի պետք է լինի Արեւմուտքի կողքին։

 

«ԱՄՆ–ի համար խիստ կարևոր է, որ Թուրքիան ՌԴ–ի հետ առճակատմանը լինի ՆԱՏՕ—ի կողքին։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին օրակարգում է Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիան դեռ չի հաստատել։  Դրա դիմաց Թուրքիան նաև պահանջում է իր առաջ բացել ԵՄ անադամակցությունը։

 

Սակայն Եվրամիությունը այս 32 տարվա մեջ բացի բնական ընդլայնումից հիմնարար քաղաքականություն չի ստեղծել։ Գործընթացը առաջ է գնացել ռազմական արդյունաբերության վրա հիմնված ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանը ստիպվախ կլինի ընդդիմության հետ քայլեր մտածել՝ հակազդելու Արևմուտքի ճնշումներին» ,- նշվում է պարբերականի հոդվածում։ 

Քաղաքականություն

Պատահարներ