Պետրոս Ղազարյանը վթարի է ենթարկվել ու փախե՞լ․ նա մեկնաբանում է

«Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով  shamshyan.com-ի այն հրապարակմանը, թե «Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը, Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին»։ 

 

«Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնումա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ՝ զգույշ քշի, նստում շարունակում եմ։

 

Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։

 

Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները»,- գրել է նա։

 

Պետրոս Ղազարյանը նաև հավելել է, որ արդյունքում իր բոլոր բարեկամներն ու ընկերները զանգել են, որոնց հետ վաղուց չէր շփվել։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ