ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՔՊ-ն 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

Նշենք, որ ընդդիմադիր՝   «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խմբակցությունները  չեն  մասնակցել  Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

 

Ավելի վաղ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր  դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

 

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին  դեռ ամիսներ առաջ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

Թոմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հիմքն այն էր, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, նա ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ