ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը հաստատելու որոշումը

Մոսկվան չի մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին RTVI-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի որոշումը՝ հաստատելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ 

 

Նրա խոսքով՝ Կրեմլը դատում է ըստ արարքների և համապատասխան եզրակացություններ անում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. մենք երբեք չենք մոռացել դրա մասին: Մենք դատում ենք գործերով, եզրակացություններ անում»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է Շվեդիային ընդունել որպես ռազմական բլոկի մաս։ Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ընթացքում։

Նշենք նաև, որ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը մինչև հուլիսի 21-ը։ Դրական որոշման դեպքում փաստաթուղթը կստորագրի Էրդողանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ