Ռուսաստանը մտադիր է զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ՝ չնայած տարաձայնություններին. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ եւ Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ տարաձայնություններ կան, բայց կա նաեւ հարաբերությունների այն  մասը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին, եւ Մոսկվան մտադիր է զարգացնել երկխոսությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

«Ուստի, մեկ անգամ եւս կրկնում եմ, բոլոր հայտնի տարաձայնություններով հանդերձ՝ մենք մտադիր ենք զարգացնել մեր երկխոսությունը, մեր հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ այնտեղ, որտեղ դա շահավետ է մեզ համար, եւ այնտեղ, որտեղ դա շահավետ է նրանց համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Քաղաքականություն

Պատահարներ