ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ո՞վ է լրագրող նշանակել, դուք հիմա ձեր լեզվին եք տվել. Խաչատուր Սուքիասյանը՝ լրագրողին

«Խոցելի չդառնալու պատճառով չեմ մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Շատ ուրախ եմ, որ քաղաքական թիմի նման որոշում չի եղել», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

 

Հարցին՝ արդյո՞ք սատարելու է Տիգրան Ավինյանին՝ վերջինս պատասխանել է. 

 

«Ես Տիգրան Ավինյանին չեմ սատարում, սխալ հարց եք տալիս։ Ավագանի է ընտրվում, քաղաքական միավորն է պատասխանատվություն վերցնում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, բայց ամբողջ պատասխանատվությունը ավագանու վրա է, այսօր այդ բարեփոխումները Նիկոլ Փաշինյանի քաղաքական համակարգն է իրականացնում»։

 

Լրագրողի ճշտող հարցին՝ պատգամավորը սատարո՞ւմ է Ավինյանին՝ վերջինս ասել է, թե ինքը ֆրակցիայի անդամ է, իհարկե, սատարում է։

 

«Ձեզ մեկը նշանակե՞լ է լրագրող, դուք լրագրո՞ղ եք, դուք հիմա ձեր լեզվին եք տվել, նորմա՞լ եք համարում։ Չեք թողնում նախ վերջացնեմ, հետո սկսում եք մեկնաբանություն անել, հարց տվեք, պատասխանեմ»,- ասել է պատգամավորը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ