ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մեկն ընդդիմության իրավունքը չի ոտնահարում, կարող են այլ թեկնածու առաջադրել․ Հակոբ Արշակյան

Ոչ մեկն ընդդիմության իրավունքը չի ոտնահարում, կարող են այլ թեկնածու առաջադրել․ Հակոբ Արշակյան: Ընդդիմությունը հնարավորություն ունի Թագուհի Թովմասյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

 

«Ոչ մեկն այդ իրավունքը չի ոտնահարում»,- նշել է  Արշակյանը։

 

Դիտարկմանը, որ նախորդ անգամներում ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, Արշակյանն ասել է․ «Թող առաջադրեին»։

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ որոշում կայացրեց, որով դադարեցվեցին Թագուհի Թովմասյանի որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ