Թովմասյանին լիազորություններից զրկելն իշխանության կողմից պետության զավթման քայլ է․ Իոաննիսյան

Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելն իշխանության ներկայացուցիչների կողմից պետության զավթման քայլ է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: 

 

«Ես ուսումնասիրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շրջանառած նախագիծը և ասեմ, որ նախագծի հիմավորման  70%-ն այն բնույթի էր, որ  «կարող ենք, անում ենք»:

 

Եվ փաստական միակ հիմավորումը ԱԺ խորհդի նիստերին չմասնակցելն էր: Այլ հիմնավորումները, որոնք նշված են երկրորդ մասում՝  հանգամանքներ կապված ատելության խոսքի և այլնի հետ, որևիցե փաստերով ամրագրված չէ: Այդ նախագիծը փաստական առումով շատ թույլ է: Այստեղ այլ հանգամանք է կարևոր, որ այդ պաշտոնը ընդդիմությանն է քվոտայով  և շատ խնդրահարույց է իշխանության կողմից ընդդիմության առաջատար պաշտոնյային հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելը:

 

Այո, պաշտոնյայի գործունեությունը կարող է դուր չգալ իշխանությանը և իշխանությունը պետք է դա հանդուրժի: Ես կարծում եմ այս իրավիճակը իշխանության ներկայացուցիչների կողմից պետության զավթման մի փոքրիկ բաղադրիչ պարունակող քայլ է»,- ասել է Իոննիսյանը:

 

Նշենք՝ Ազգային Ժողովում այսօր քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Քաղաքականություն

Պատահարներ